ԲՐԻՍՏՈԼ թեմյով բոլոր նորությունները

Բրիստոլ քաղաքը սեփական արժույթն է շրջանառության հանել

19.09.2012 11:48

Բրիստոլ քաղաքը սեփական արժույթն է շրջանառության հանել

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Անգլիական Բրիստոլ քաղաքի իշխանությունները, հույս ունենալով խթանել տեղական տնտեսությունը, շրջանառության են հանել սեփական արժույթը` բրիստոլական ֆունտը, գրում է Փրայմը։

Նոր արժույթը կկիրառվի տեղական փոքր ձեռնարկությունների ներկայացուցիչների կողմից, որոնք համապատասխան համաձայնագիր են ստորագրել: Օգոստոսի վերջի դրությամբ նրանց թիվը հասել է 250–ի։ Ձեռնարկատերերը կկարողանան արժույթն օգտագործել նաև հարկերը վճարելու համար։ Բացի այդ, քաղաքային խորհրդի վարչությունն իր 17 հազար աշխատակիցներին առաջարկել է աշխատավարձի մի մասը բրիստոլական ֆունտով ստանալ։

Ըստ նախագծի հեղինակների, տեղական արժույթի օգտագործումը պետք է խթանի տեղական բիզնեսի զարգացումը և օգնի մրցակիցների դեմ պայքարում` ի դեմս միջազգային կորպորացիաների։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Արժույթային շուկա, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Բրիստոլ քաղաքը սեփական արժույթն է շրջանառության հանել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
21.06.2024