Բրյուսել թեմյով բոլոր նորությունները

ՀՀ ԿԲ նախագահը Բրյուսելում կմասնակցի «Բանկերի վերակազմավորումը» միջազգային երկօրյա համաժողովին

23.02.2017 12:23

ՀՀ ԿԲ նախագահը Բրյուսելում կմասնակցի «Բանկերի վերակազմավորումը» միջազգային երկօրյա համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել, որտեղ մասնակցելու է Բելգիայի ազգային բանկում կազմակերպվող բարձր մակարդակի «Բանկերի վերակազմավորումը» միջազգային երկօրյա համաժողովին, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Համաժողովին քննարկվելու են «Հանրային իշխանությունների դերը բանկերի վերակազմավորման գործում» և  «Մասնավոր լուծումներ թույլ բանկերի համար՝ ապագայի մոտեցումներ» թեմաները:

Միջոցառման շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ ֆինանսական հաստատությունների ղեկավարների հետ: –0–

Դիտումներ: 2670

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՀ ԿԲ նախագահը Բրյուսելում կմասնակցի «Բանկերի վերակազմավորումը» միջազգային երկօրյա համաժողովին

Բանալի բառեր: , , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
31.03.2020