գործող և նոր հաճախորդներ թեմյով բոլոր նորությունները

Հիփոթեքի աննախադեպ պայմաններ՝ Կոնվերս Բանկում գործող և նոր հաճախորդների համար

30.11.2018 18:27

Հիփոթեքի աննախադեպ պայմաններ՝ Կոնվերս Բանկում գործող և նոր հաճախորդների համար

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկը բարելավել է սեփական ռեսուրսներով հիփոթեքային վարկավորման պայմանները և գործարկել նոր գործիքներ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Կոնվերս Բանկը՝ 25-ամյակի կապակցությամբ հաճախորդներին է առաջարկում անշարժ գույքի ձեռքբերման, կառուցապատման և վերանորոգման ֆինանսավորում աննախադեպ պայմաններով: Մասնավորապես. հաճախորդները այսուհետ հնարավորություն կունենան տարեկան մեկ անգամ «արձակուրդ վերցնել» հիփոթեքի մարումից՝ հետաձգելով  հերթական վճարումը: Սա կարևոր նոր հնարավորություն է, որի շնորհիվ ֆինանսական հոսքերի ժամանակավոր փոփոխման պայմաններում (արձակուրդ և այլն) մեր հաճախորդները  կարող են չկատարել հերթական մարումը և խուսափել ֆինանսական բարդություններից »,-ասել են Կոնվերս Բանկում:

Զուգահեռաբար, նվազեցվել են հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքները, վերանայվել են որոշ վարկատեսակների վարկի տրամադրման վճարի չափերն ու տրամադրման ժամկետները: Իսկ Երևան քաղաքում գտնվող բնակարանների ձեռքբերման վարկերի համար ներդրվել է հաճախորդին՝ վարկի մարման  մինչև 12 ամիս արտոնյալ ժամանակաշրջանի տրամադրման հնարավորություն:

Դիտումներ: 2115

Բաժիններ՝ Новости, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հիփոթեքի աննախադեպ պայմաններ՝ Կոնվերս Բանկում գործող և նոր հաճախորդների համար

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
22.11.2019