ԴԱՏ թեմյով բոլոր նորությունները

ԱՄՆ–ն պատրաստվում է դատի տալ S&P–ին «ճգնաժամին նպաստող» վարկանիշների համար

05.02.2013 11:21

ԱՄՆ–ն պատրաստվում է դատի տալ S&P–ին «ճգնաժամին նպաստող» վարկանիշների համար

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ մտադիր է հայց ներկայացնել դատարան` Standard & Poor’s (S&P) միջազգային վարկանշային գործակալության նկատմամբ պատասխանատվություն սահմանելու պահանջով։ Նախարարությունը կարծում է, որ գործակալությունը 2007 թվականին թողարկված հիփոթեքային պարտաթղթերի հետ կապված ֆինանսական գործիքների վերաբերյալ ոչ հավաստի գնահատականներ է հրապարակել։

Խոսքը գրավով ապահովված պարտքային պարտավորությունների (CDO) մասին է, որոնք թողարկվել են ֆինանսական ճգնաժամի նախաշեմին, հայտնում է rbc.ru–ն`վկայակոչելով Reuters–ին։

S&P ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ պատրաստ են պաշտպանվել դատարանում, իսկ Արդարադատության նախարարության ներկայացուցիչների փաստաթղթերը «բացարձակապես որևէ փաստացի կամ իրավաբանական հիմք չեն ունենա»։

Դիտումներ: 793

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ԱՄՆ–ն պատրաստվում է դատի տալ S&P–ին «ճգնաժամին նպաստող» վարկանիշների համար

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
ԱՄՆ իշխանությունները հայց են ներկայացրել Credit Suisse-ի դեմ՝ «հիփոթեքային» խարդախությունների համար

21.11.2012 13:18

ԱՄՆ իշխանությունները հայց են ներկայացրել Credit Suisse-ի դեմ՝ «հիփոթեքային» խարդախությունների համար

Նյու Յորք նահանգի դատախազությունը դատական հայց է ներկայացրել Credit Suisse բանկի և դրա հետ փոխկապակցված կառույցների դեմ՝ հիփոթեքային արժեթղթերի հետ կապված խարդախությունների համար: Բանկի աշխատակիցներն իրենց հաճախորդներին մոլորության մեջ են գցել այն առումով, թե ինչպիսի պաշտպանիչ միջոցներ են ընդունվել իրենց արժեթղթերով, կարծում են դատախազությունում, հաղորդում է Associated Press-ը:

Դիտումներ: 561

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԱՄՆ իշխանությունները հայց են ներկայացրել Credit Suisse-ի դեմ՝ «հիփոթեքային» խարդախությունների համար

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
10.12.2019