ԴՐԱԳԻ թեմյով բոլոր նորությունները

ԵԿԲ ղեկավարը նոր ու ոչ ստանդարտ միջոցներ է խոստացել

03.08.2012 16:26

ԵԿԲ ղեկավարը նոր ու ոչ ստանդարտ միջոցներ է խոստացել

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին չի բացառել ԵԿԲ-ի կողմից բաց շուկայում ուղիղ գործառնությունների անցկացման հնարավորությունները` համապատասխան ծավալ, ինչպես նաև նոր ոչ ստանդարտ միջոցներ խոստանալով, սակայն բանկային լիցենզիայի հարցում մերժել է Կայունության եվրոպական մեխանիզմին (ESM), հաղորդում է banki.ru-ն` հղում անելով Reuters-ին:

«Միջնաժամկետ հեռանկարում գնային կայունություն ապահովելու և դրամական վարկային քաղաքականության անցկացման անկախության սկզբունքը պահելու համար կառավարող խորհուրդը կարող է ուղիղ գործառնություններ ձեռնարկել բաց շուկայում, որի ծավալը համարժեք է իր նպատակներին հասնելու համար: Ավելին՝ կառավարող խորհուրդը կվերանայի քաղաքականության նոր ոչ ստանդարտ միջոցները, այն ինչ անհրաժեշտ է մոնետար քաղաքականության գործողության փոխանցման շղթան վերականգնելու համար>,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Դրագին:

Նա մատնանշել է, որ ԵԿԲ-ի ինտերվենցիաները կմեկնարկեն սեպտեմբերից ոչ շուտ և կախված կլինեն խնդրահարույց երկրների պահանջարկներից և այն հանգամանքից, թե ինչպես նրանք կընդունեն խիստ պայմաններն ու հսկողությունը:
Նա տեղեկացրել է նաև, որ գերմանական Կենտրոնական բանկի ղեկավար Իենս Վայդմանը տատանվում է պարտատոմսերի հետգնման անհրաժեշտության հարցում, և այդ պատճառով լրացուցիչ ջանքեր կպահանջվեն, որպեսզի Բունդեսբանկի հետ համաձայնությունը ստանան:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ anticrisis.am @hy @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ԵԿԲ ղեկավարը նոր ու ոչ ստանդարտ միջոցներ է խոստացել

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
ԵԿԲ–ի որոշումները սառը ցնցուղ են դարձել շուկայի մասնակիցների համար

03.08.2012 14:52

ԵԿԲ–ի որոշումները սառը ցնցուղ են դարձել շուկայի մասնակիցների համար

Եվրոպայի կենտրոնական բանկի կառավարիչների խորհրդի արդյունքները չեն արդարացրել շուկայի ակնկալիքները, և նրանց համար սառը ցնցուղ են եղել, այնուամենայնիվ, ԵԿԲ–ն առաջիկա շաբաթներին կվերանայի հակաճգնաժամային քայլերի իր ծրագիրը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ anticrisis.am @hy @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ԵԿԲ–ի որոշումները սառը ցնցուղ են դարձել շուկայի մասնակիցների համար

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024