28.12.2021 15:03

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Համաձայն ՀՀ Կառավարության նոր որոշման՝ Հիփոթեքային վարկերի գծով վճարված տոկոսների վերադարձի գործընթացը 2022թ․ հունվարի 1-ից իրականացվելու է նոր թվայնացված ընթացակարգով, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:
Հաճախորդներն այլևս կարիք չեն ունենա յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո դիմելու Բանկ և ստանալու հիփոթեքի գծով վճարված տոկոսների մասին տեղեկանք/քաղվածք: Փոխարենը՝ Բանկի հաճախորդները պարզապես կարող են իրենց նախընտրած հեռահար տարբերակով Բանկին ուղարկել հարցում-համաձայնություն, որի հիման վրա Բանկը յուրաքանչյուր եռամսյակ անհրաժեշտ տեղեկատվությունը ավտոմատ կփոխանցի համապատասխան լիազոր մարմնին:
Բաժիններ՝ 122, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձը կիրականացնեն հեռահար
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ