ԵՌԱՄՍՅԱԿ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանի ՎԿ ընդհանուր կապիտալը IV եռամսյակում աճել է 23.4%-ով՝ կազմելով 77,6 մլրդ դրամ

14.02.2014 11:44

Հայաստանի ՎԿ ընդհանուր կապիտալը IV եռամսյակում աճել է 23.4%-ով՝ կազմելով 77,6 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը 2013թ.-ի չորրորդ եռամսյակում ավելացել է 23.4 տոկոսով` կազմելով 77,6 միլիարդ դրամ։ Այս մասին ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի` վարկային կազմակերպությունների 2013 թվականի չորրորդ եռամսյակի գործունեության ամփոփագրում։

ԿԲ–ի ամփոփագրի համաձայն` վարկային կազմակերպությունների փաստացի կանոնադրական կապիտալը նախորդ տարվա արդյունքներով գերազանցել է 60.5 մլրդ դրամը` 2012 թվականի համեմատ ավելանալով 25.3 տոկոսով։ Ոչ ռեզիդենտների մասնակցությունը հայկական վարկային կազմակերպությունների կապիտալում կազմել է շուրջ 13.8 մլրդ դրամ, ինչը 13.9 տոկոսով պակաս է 2012 թվականի ցուցանիշից։

Գլխավոր պահուստի մեծությունը վարկային կազմակերպությունների կապիտալում հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1.8 մլրդ դրամ, չորրորդ եռամսյակի վերջին չտեղաբաշխված շահույթը կազմել է մոտ 5.7 մլրդ դրամ` 2012թ. 4.6 մլրդ դրամի դիմաց։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Վարկային կազմակերպություններ | Comments Off on Հայաստանի ՎԿ ընդհանուր կապիտալը IV եռամսյակում աճել է 23.4%-ով՝ կազմելով 77,6 մլրդ դրամ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
«Կամուրջ» ՈՒՎԿ–ի զուտ շահույթը երկրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է 480 մլն դրամ

16.07.2013 17:13

«Կամուրջ» ՈՒՎԿ–ի զուտ շահույթը երկրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է 480 մլն դրամ

«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպության զուտ շահույթն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում կազմել է 480 մլն դրամ` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 250 մլն դրամի դիմաց, երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ ասաց «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ–ի խորհրդի ղեկավար Արա Աղայանը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Վարկային կազմակերպություններ | Comments Off on «Կամուրջ» ՈՒՎԿ–ի զուտ շահույթը երկրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է 480 մլն դրամ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Յունիբանկի շահույթը երրորդ եռամսյակում շուրջ 455 մլն դրամ է կազմել

27.11.2009 16:25

Յունիբանկի շահույթը երրորդ եռամսյակում շուրջ 455 մլն դրամ է կազմել

Յունիբանկի շահույթը երրորդ եռամսյակում շուրջ 455 մլն դրամ է կազմել, ասվում է բանկի կայքում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Յունիբանկի շահույթը երրորդ եռամսյակում շուրջ 455 մլն դրամ է կազմել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
23.04.2024