Եվրահանձնաժողով թեմյով բոլոր նորությունները

ԵՄ-ի տնտեսությունը դուրս է գալիս ճգնաժամից. Եվրահանձնաժողով

05.11.2009 11:42

ԵՄ-ի տնտեսությունը դուրս է գալիս ճգնաժամից. Եվրահանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրահանձնաժողովը նշում է Եվրամիության տնտեսության առողջացումը, երեքշաբթի հայտարարել է տնտեսության գծով եվրահանձնակատար Խոակիմ Ալմունիան:

«ԵՄ-ի տնտեսությունը դուրս է գալիս ճգնաժամից: Մեծամասամբ դա տեղի է ունենում ազգային կառավարությունների, կենտրոնական բանկերի և Եվրամիության կողմից ձեռնարկված հավակնոտ միջոցառումների շնորհիվ», - ասել է եվրահանձնակատարը:

Այնուամենայնիվ, նրա խոսքերով, երկարատև և կայուն տնտեսական վերելք ապահովելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի ձեռնարկվեն ԵՄ-ի կողմից ներկայացված բոլոր միջոցառումները և տեղի ունենա բանկային հատվածի առողջացում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ anticrisis.am @hy @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ԵՄ-ի տնտեսությունը դուրս է գալիս ճգնաժամից. Եվրահանձնաժողով

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024