«Երևանի Գինու օրեր 2018» թեմյով բոլոր նորությունները

Կոնվերս Բանկը CashBack ակցիա է հայտարարում «Երևանի Գինու օրեր»–ի շրջանակում

11.05.2018 11:15

Կոնվերս Բանկը CashBack ակցիա է հայտարարում «Երևանի Գինու օրեր»–ի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկը հայտարարում է հերթական CashBack ակցիան «Երևանի Գինու օրեր 2018» փառատոնի շրջանակներում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, ակցիայի շրջանակներում Բանկն իր քարտապան հաճախորդներին առաջարկում է գնումներ  կատարել  Սարյան փողոցում տեղակայված Կարաս գինու վաճառակետում և ստանալ գնման/գնումների գումարի 25 տոկոսի չափով հետվերադարձ:

«Կոնվերս Բանկը՝ հաճախորդների խրախուսման նպատակով պարբերաբար հայտարարում  է Cashback ակցիաներ, իր քարտապաններին հնարավորություն ընձեռելով շահավետ գնումներ իրականացնել առևտրի և ծառայությունների ոլորտում Բանկի  գործընկերների ցանցում: Cashback ակցիաների շրջանակներում մենք ոչ միայն հաճախորդներին ենք վերադարձնում գնումների գումարի մինչև 25 տոկոսը, այլև քարտապաններին հնարավորություն տալիս կուտակել Կոնվերս Միավորներ և դրանք նվերներով փոխանակել Բանկի գործընկերային ցանցում»,-ասաց Կոնվերս Բանկի Մանրածախ դեպարտամենտի  տնօրեն Գրիգոր Բաղդասարյանը:

Դիտումներ: 1304

Բաժիններ՝ Новости, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Կոնվերս Բանկը CashBack ակցիա է հայտարարում «Երևանի Գինու օրեր»–ի շրջանակում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
07.12.2019