ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿ թեմյով բոլոր նորությունները

ԶԲ-ն կարող է կենսաթոշակներ ներդնել Զարգացման եվրասիական բանկի արժեթղթերի մեջ

26.02.2010 11:49

ԶԲ-ն կարող է կենսաթոշակներ ներդնել Զարգացման եվրասիական բանկի արժեթղթերի մեջ

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Զարգացման բանկը, որը հանդես է գալիս որպես ՌԴ բնակչության թոշակային կուտակումների պետական կառավարող ընկերություն, կարող է ներդնել դրանք Զարգացման եվրասիական բանկի արժեթղթերի մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը համապատասխան որոշում է ստորագրել փետրվարի 20-ին, այս մասին հինգշաբթի երեկոյան տեղեկատվություն է հրապարակվել ՌԴ կառավարության կայքում:

Զարգացման եվրասիական բանկի հիմնադիրները Ռուսաստանն ու Ղազախստանն են:
Ընդլայնված ներդրումային պորտֆելի ներդրումային հռչակագրի համաձայն՝ Զարգացման բանկը մինչ այժմ կարողանում էր թոշակային կուտակումները ներդնել Զարգացման ասիական բանկի, Եվրոպայի խորհրդին կից Զարգացման բանկի, ՎԶԵԲ-ի, Եվրոպական ներդրումային բանկի, Զարգացման միջամերիկյան բանկի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Վերակառուցման և զարգացման մոսկովյան բանկի և Հյուսիսային ներդրումային բանկի արժեթղթերի մեջ:-0-

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on ԶԲ-ն կարող է կենսաթոշակներ ներդնել Զարգացման եվրասիական բանկի արժեթղթերի մեջ

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Շաբաթվա ամենակարդացվող լուրերը

Լրահոս
19.08.2022