Զարգացման ֆրանսիական գործակալություն թեմյով բոլոր նորությունները

Զարգացման ֆրանսիական գործակալությունը ՊԵԿ–ին 500 հազար եվրոն չգերազանցող գումարի չափով դրամաշնորհ կտրամադրի

02.04.2018 16:04

Զարգացման ֆրանսիական գործակալությունը ՊԵԿ–ին 500 հազար եվրոն չգերազանցող գումարի չափով դրամաշնորհ կտրամադրի

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարությունում Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ստորագրվել է դրամաշնորհային համաձայնագիր, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։

Համաձայնագիրը հայկական կողմից ստորագրել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, Ֆրանսիայի կառավարության կողմից՝ Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչը:

Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին տրամադրել 500.000 եվրոն չգերազանցող գումարի չափով դրամաշնորհ` ՀՀ Միասնական հարկային օրենսգրքի ամբողջական կիրարկումը նախապատրաստելու, ֆիսկալ բարեփոխումներին հետամուտ լինելու և հարկաբյուջետային վարչարարությունն ամրապնդելու ծրագրին աջակցելու նպատակով:-0-

Դիտումներ: 1430

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Զարգացման ֆրանսիական գործակալությունը ՊԵԿ–ին 500 հազար եվրոն չգերազանցող գումարի չափով դրամաշնորհ կտրամադրի

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
23.09.2019