ԷՄԻՍԻԱ թեմյով բոլոր նորությունները

Արարատբանկի առաջին էմիսիաների շրջանառությունը բորսայում գերազանցել է 700 մլն դրամը

14.12.2009 20:01

Արարատբանկի առաջին էմիսիաների շրջանառությունը բորսայում գերազանցել է 700 մլն դրամը

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արարատբանկի առաջին երկու էմիսիաների շրջանառությունը NASDAQ OMX Արմենիա բորսայում գերազանցել է 700 մլն դրամը, ասաց բանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը:

«Առաջին անգամ պարտատոմսերի էմիսիա Արարատբանկն իրականացրել է 2007 թ.-ի փետրվարին՝ նույնպես 250 մլն դրամի, իսկ երկրորդ էմիսիան կայացավ 2008 թ.-ի հունիսին, ընդ որում դրա ծավալը աննախադեպ էր Հայաստանի բանկային համակարգի համար և կազմեց 400 մլն դրամ»,- ասաց նա երկուշաբթի «Նովոստի» մամուլի կենտրոնում 250 մլն դրամ ծավալով պարտատոմսերի երրորդ էմիսիայի շնորհանդեսի ժամանակ:

Ընդ որում Հարությունյանը հավելեց, որ պարտատոմսերի հանդեպ հետաքրքրությունը պայմանավորված է ոչ միայն բանկի հանդեպ վստահությամբ, այլև անցյալ տարիներին գրանցված նրա ցուցանիշների նկատմամբ վստահությամբ:

Դիտումներ: 1392

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Արարատբանկի առաջին էմիսիաների շրջանառությունը բորսայում գերազանցել է 700 մլն դրամը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.11.2019