ԷՍՍԵ թեմյով բոլոր նորությունները

Բնապահպանական թեմայով դպրոցական էսսեների հաղթողները մրցանակներ են ստացել HSBC բանկից

14.12.2011 18:20

Բնապահպանական թեմայով դպրոցական էսսեների հաղթողները մրցանակներ են ստացել HSBC բանկից

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Հայ դեռահասները՝ հանուն բնապահպանության» ծրագրի շրջանակներում անցկացված դպրոցական էսսեների մրցույթի երեք հաղթողները չորեքշաբթի դրամական մրցանակներ են ստացել HSBC բանկ Հայաստանի կողմից:

«Հայ դեռահասները՝ հանուն բնապահպանության» ծրագիրը, որը մեկնարկել է 2011թ.-ի փետրվարին, ֆինանսավորվել է HSBC բանկ Հայաստանի կողմից և իրականացվել է «Հայ կանայք՝ հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի հետ համատեղ:

«Ծրագրի շրջանակներում անցկացվել է էսսեների մրցույթ «Ձեր բնակության վայրի բնապահպանական խնդիրներն ու դրանց լուծումները» թեմայով, որի հաղթող է ճանաչվել 20 մարդ, իսկ լավագույն երեք էսսեների հեղինակները դրամական մրցանակ են ստացել», - լրագրողներին ասաց Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի  (WWF) հայկական բաժանմունքի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արթուր Խոյեցյանը:
Ծրագրի ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմել է 30 հազար դոլար, իսկ մրցույթի հաղթողներից յուրաքանչյուրը ստացել է շուրջ 1,5 հազար դոլարի մրցանակ:

Դիտումներ: 819

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Բնապահպանական թեմայով դպրոցական էսսեների հաղթողները մրցանակներ են ստացել HSBC բանկից

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.11.2019