13.04.2011 19:56
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն միացել է «Լիդեր» դրամական փոխանցումների համակարգին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
Սկսած ապրիլի 11-ից՝ ֆիզիկական անձինք-Բանկի հաճախորդները հնարավորություն ստացան ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ ԱՄՆ դոլարով, եվրոյով և ռուսական ռուբլով նաև «Լիդեր» դրամական փոխանցումների համակարգի միջոցով ՎՏԲ-Հայաստան Բանկի 68 մասնաճյուղերից յուրաքանչյուրում։
«Լիդեր» համակարգը դարձավ թվով իններորդ միջազգային դրամական փոխանցումների համակարգը, որոնց ծառայություններից կարող են օգտվել Բանկի հաճախորդները: Երկրի ողջ բնակչությանը կտրամադրվեն տարբերակված սակագներ, ինչը տվյալ պահին կարևոր գործոն է հանդիսանում դրամական փոխանցումների համակարգ ընտրելիս: Բացի այդ, Բանկը շարունակում է ընդլայնել տարբեր դրամական փոխանցումների համակարգերի հետ համագործակցության շրջանակները, պլանավորելով մինչև տարեվերջ առաջատար դիրքեր գրավել ՀՀ դրամական փոխանցումների շուկայում»,- ասաց «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը:
Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն միացել է «Լիդեր» դրամական փոխանցումների համակարգին
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ