ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ թեմյով բոլոր նորությունները

Կզրոյացվեն մինչև 2018 թ.–ի հունիսի 1-ը կուտակված գյուղվարկերի տույժ-տուգանքները,ինչից կօգտվի ավելի քան 100 հազար քաղաքացի

03.07.2018 20:07

Կզրոյացվեն մինչև 2018 թ.–ի հունիսի 1-ը կուտակված գյուղվարկերի տույժ-տուգանքները,ինչից կօգտվի ավելի քան 100 հազար քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ բանկերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ֆիզիկական անձանց գյուղացիական և սպառողական վարկերի գծով կուտակված տույժերի և տուգանքների խնդիրը, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Ինչպես գիտեք, կառավարությունն իր մասով այս հարցում գնացել է որոշակի գործողությունների, լուծումների: Հույս ունենք, որ իրականացված օրենսդրական փոփոխությունը հնարավորություն կտա այս դաշտում որոշակի դրական փոփոխությունների հասնել, փակուղային իրավիճակում գտնվող վարկերը դարձնել սպասարկելի ու կառավարելի: Իհարկե, սա ամենակարևոր խնդիրն է, մենք դեռ ապրիլին խոստացել էինք, որ այսպիսի լուծումներ կլինեն և հույս ունենք, որ իսկապես այստեղ նկատելի ու էական փոփոխություններ կլինեն: Երբ մենք անցնում էինք բնակավայրերով, որտեղ, ցավոք, եռուզեռն այնքան էլ մեծ չէ, կյանքն առանձնապես չի եռում, այն հատվածներում, որտեղ մարդաշատ էր՝ այնտեղ կամ բանկեր էին գործում, կամ վարկային կազմակերպություններ: Իհարկե, մի պարագայում այս իրավիճակը կարող էր մեկնաբանվել որպես տնտեսական ակտիվության որոշակի ցուցանիշ, բայց, ցավոք, հավաքված մարդկանց դեմքերին նայելիս հասկանում ենք, որ նրանք առանձնապես ուրախ առիթով չեն այնտեղ հավաքվել: Հասկանալի է, թե ինչ խնդիրներ ունեն բանկերն ու վարկառուները, և մենք հույս ունենք ստեղծել համագործակցության այնպիսի հնարավորություն, որը թույլ կտա ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի բանկային համակարգը կարողանա նոր էներգիա, նոր արյուն մղել դեպի տնտեսություն և հանրային կյանքի բոլոր ոլորտներ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը կարևորել է բանկային համակարգի հետ արդյունավետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել բանկերի ներկայացուցիչներին՝ համանման պատրաստակամության համար:

Դիտումներ: 1835

Բաժիններ՝ Новости, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Կզրոյացվեն մինչև 2018 թ.–ի հունիսի 1-ը կուտակված գյուղվարկերի տույժ-տուգանքները,ինչից կօգտվի ավելի քան 100 հազար քաղաքացի

Բանալի բառեր: , , , , , ,

Կարդալ ամբողջությամբ
ՀՀ վարչապետը բանկային հատվածից ակնկալում է ոչ ստանդարտ լուծումներ պարունակող առաջարկներ

27.09.2016 20:31

ՀՀ վարչապետը բանկային հատվածից ակնկալում է ոչ ստանդարտ լուծումներ պարունակող առաջարկներ

ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն` վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ և բանկային համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Դիտումներ: 1915

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ՀՀ վարչապետը բանկային հատվածից ակնկալում է ոչ ստանդարտ լուծումներ պարունակող առաջարկներ

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Դիլիջանում քննարկել են ԵՏՄ անդամ երկրների զարգացման հեռանկարները

28.08.2015 13:50

Դիլիջանում քննարկել են ԵՏՄ անդամ երկրների զարգացման հեռանկարները

Օգոստոսի 27-ին ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կազմակերպվել է ԵՏՄ անդամ երկրների միջև վարվող մակրոտնտեսական քաղաքականության և տնտեսությունների կայունացման հարցերին նվիրված կլոր սեղան-խորհրդակցություն, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը։

Դիտումներ: 2683

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Դիլիջանում քննարկել են ԵՏՄ անդամ երկրների զարգացման հեռանկարները

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Բանկիրները խնդրում են ՌԴ կառավարությանը հակաճգնաժամային քայլեր ձեռնարկել

19.03.2014 17:27

Բանկիրները խնդրում են ՌԴ կառավարությանը հակաճգնաժամային քայլեր ձեռնարկել

Չորեքշաբթի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը փակ խորհրդակցություն է անցկացրել, որը նվիրված է եղել ռու

Դիտումներ: 489

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Բանկիրները խնդրում են ՌԴ կառավարությանը հակաճգնաժամային քայլեր ձեռնարկել

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
ՀՀ նախագահը գնաճի կրկնակի ցածր մակարդակ է ակնկալում կառավարությունից և ԿԲ-ից

11.03.2011 19:06

ՀՀ նախագահը գնաճի կրկնակի ցածր մակարդակ է ակնկալում կառավարությունից և ԿԲ-ից

ՀՀ նախագահը գնաճի կրկնակի ցածր մակարդակ է ակնկալում կառավարությունից և Կենտրոնական բանկից:

Դիտումներ: 1040

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ՀՀ նախագահը գնաճի կրկնակի ցածր մակարդակ է ակնկալում կառավարությունից և ԿԲ-ից

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
ՎԶԵԲ-ը նոյեմբերին կարող է բաժնետերերի հետ կապիտալի ավելացման մասին առաջին խորհրդակցություններն անցկացնել

12.11.2009 15:09

ՎԶԵԲ-ը նոյեմբերին կարող է բաժնետերերի հետ կապիտալի ավելացման մասին առաջին խորհրդակցություններն անցկացնել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը նոյեմբերի 24-ին կարող է իր բաժնետերերի հետ առաջին պաշտոնական խորհրդակցություններն անցկացնել:

Դիտումներ: 1014

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on ՎԶԵԲ-ը նոյեմբերին կարող է բաժնետերերի հետ կապիտալի ավելացման մասին առաջին խորհրդակցություններն անցկացնել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
30.03.2020