ԿԱԼԱՆՔ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանում Մոլդովայի քաղաքացի է կալանավորվել պլաստիկ քարտեր կեղծելու համար

10.05.2016 17:31

Հայաստանում Մոլդովայի քաղաքացի է կալանավորվել պլաստիկ քարտեր կեղծելու համար

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Մոլդովայի քաղաքացի է կալանավորվել պլաստիկ քարտեր կեղծելու համար, հաղորդում է Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը։

Հաղորդագրության համաձայն`  Հայաստանի Հանրապետության տարածքում բանկային պլաստիկ կեղծ քարտերով զեղծարար գործարքների դեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվող պայքարի շրջանակներում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Մոլդովայի Հանրապետության մի շարք քաղաքացիներ օգտագործելով քարտային տվյալներ ընթերցող հատուկ սարքեր (սկիմերներ), ապօրինաբար ձեռք են բերում ՀՀ-ում գործող առևտրային բանկերի քարտապանների բանկային պլաստիկ քարտերի տվյալներ և վերաձայնագրելով դրանք մագնիսական ժապավեն ունեցող ցանկացած այլ պլաստիկ քարտի վրա` հափշտակում են հաշիվներում առկա դրամական միջոցները:

«ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 2016 թվականի մայիսի 3-ին, Քիշնև-Կիև-Երևան չվերթի ուղևոր, Մոլդովայի Հանրապետության քաղաքացի Վիտալի Պավելի Բորտայի ուղեբեռում հայտնաբերվել են տարբեր առևտրային կազմակերպությունների նվեր քարտերի տեսքով 232 պլաստիկ քարտեր, որոնցում զետեղված են ՀՀ-ում գործող 12 առևտրային բանկերի 220 քարտապանների բանկային տվյալներ, ինչի արդյունքում կանխվել է քարտային հաշիվներից առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակություն», – նշել են ԱԱԾ–ի մամուլի կենտրոնից։

Դիտումներ: 1104

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայաստանում Մոլդովայի քաղաքացի է կալանավորվել պլաստիկ քարտեր կեղծելու համար

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Դատարանը կալանավորեց «Անելիք» բանկի Վաղարշապատի մասնաճյուղի կառավարչին

12.01.2016 14:00

Դատարանը կալանավորեց «Անելիք» բանկի Վաղարշապատի մասնաճյուղի կառավարչին

«Մուսալեռ» ռեստորանային համալիրում տղամարդու սպանության գործով կասկածվող «Անելիք» բանկի Վաղարշապատի մասնաճյուղի կառավարիչ, 43-ամյա Արմեն Պառավյանը դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է, հայտնում է shamshyan.com կայքը:

Դիտումներ: 1635

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Դատարանը կալանավորեց «Անելիք» բանկի Վաղարշապատի մասնաճյուղի կառավարչին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Հայկական բանկերում չեն կարողանա կալանք դնել հաճախորդի ամբողջ հաշվի վրա. օրինագիծ

14.08.2014 16:58

Հայկական բանկերում չեն կարողանա կալանք դնել հաճախորդի ամբողջ հաշվի վրա. օրինագիծ

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի փոփոխություններին, որոնք առաջարկել են մի խումբ պատգամավորներ։

Դիտումներ: 874

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայկական բանկերում չեն կարողանա կալանք դնել հաճախորդի ամբողջ հաշվի վրա. օրինագիծ

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
07.12.2019