ԿԱՄՈՒՐՋ թեմյով բոլոր նորությունները

«Կամուրջ» ՈՒՎԿ–ի զուտ շահույթը երկրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է 480 մլն դրամ

16.07.2013 17:13

«Կամուրջ» ՈՒՎԿ–ի զուտ շահույթը երկրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է 480 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպության զուտ շահույթն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում կազմել է 480 մլն դրամ` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 250 մլն դրամի դիմաց, երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ ասաց «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ–ի խորհրդի ղեկավար Արա Աղայանը։
Ըստ Աղայանի` 2012թ.–ի արդյունքներով զուտ շահույթի ցուցանիշը կազմել է 415 մլն դրամ։

Նա ընդգծեց, որ տվյալ աճն առավելապես ապահովված է վարկային պորտֆելի աճի հաշվին, որը 2012թ.–ի մոտ 5 մլրդ դրամից 2013թ.–ի հուլիսի 1–ի դրությամբ հասել է 8,6 մլրդ դրամի։ «Միաժամանակ այդ գումարի մոտ 80 տոկոսը բաժին է հասնում գյուղատնտեսական վարկավորմանը»,– ասաց Աղայանը։

«Կամուրջ» ՈՒՎԿ խորհրդի ղեկավարը տեղեկացրեց, որ կազմակերպությունը երկրի բոլոր մարզերում վարկավորում է իրականացնում։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Վարկային կազմակերպություններ | Comments Off on «Կամուրջ» ՈՒՎԿ–ի զուտ շահույթը երկրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է 480 մլն դրամ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024