ԿԱՅՔԷՋ թեմյով բոլոր նորությունները

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ գործարկել է իր նոր պաշտոնական կայքէջը

24.03.2015 18:20

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ գործարկել է իր նոր պաշտոնական կայքէջը

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /ԱՌԿԱ/.  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, հաշվի առնելով օնլայն տիրույթում մերօրյա մոտեցումները և զարգացումները, կիրառելով ժամանակակից մոտեցումներ՝ գործարկել է իր նոր պաշտոնական կայքէջը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Նոր կայքում կիրառված նավիգացիոն ժամանակակից գործիքները հնարավորություն են ընձեռում ավելի արագ և հեշտ գտնել բանկի կողմից տրամադրվող ծառայությունների վերաբերյալ Ձեզ հետաքրքրող տեղեկատվությունը:

Կայքը հնարավորություն է տալիս հեշտ կողմնորոշվել և գտնել տվյալ պահին անհրաժեշտ ծառայությունը կամ պրոդուկտը. դրա համար անհրաժեշտ է սեղմել «Գտիր քո պրոդուկտը» կոճակը և պատասխանել տրվող հարցերին: Հաշվի առնելով հաճախորդների տրված պատասխանները՝ կայքը կառաջարկի ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից տրամադրվող ծառայություններից այն տարբերակը, որն ամբողջովին կբավարարի հաճախորդների առաջադրված պահանջները:

Դիտումներ: 834

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ գործարկել է իր նոր պաշտոնական կայքէջը

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
22.11.2019