ԿԻՍԱՆԴՐԻ թեմյով բոլոր նորությունները

Ջորջ Գորդոն Բայրոնի կիսանդրու բացման արարողությունը տեղի ունեցավ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխամասային գրասենյակի մոտ

23.01.2015 17:41

Ջորջ Գորդոն Բայրոնի կիսանդրու բացման արարողությունը տեղի ունեցավ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխամասային գրասենյակի մոտ

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. Եվրոպական ամենամեծ գրողներից մեկի` անգլիացի բանաստեղծ, հայագետ և հայ ժողովրդի բարեկամ, լորդ Ջորջ Գորդոն Բայրոնի կիսանդրու բացման արարողությունը տեղի ունեցավ նախօրեին Երևանում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխամասային գրասենյակի մոտ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հավատարիմ մնալով ավանդույթներին` իր սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում ԲԱՆԿԸ` քանդակագործ Հայկ Թոքմաջյանի հետ, ձեռնամուխ եղավ ևս մեկ մշակութային ծրագրի իրագործմանը:

«Կարևորելով հայ-բրիտանական հարաբերությունների սերտացումը և անգլիացի մեծ բանաստեղծի ավանդը հայագիտության մեջ՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ որոշեց լրացնել նման մեծ գործիչի հուշարձանի բացակայությունը: Թեև մեծ գրողի կիսանդրին արդեն մի քանի ամիս է, ինչ պատրաստ է և տեղադրված Է Բայրոնի 1 հասցեով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխամասային գրասենյակի պատին, սակայն դրա բացման հանդիսավոր արարողությունը ծրագրված էր լորդ Ջորջ Գորդոն Բայրոնի ծծնդյան տարեդարձի օրը` հունվարի 22-ին», – նշված է հաղորդագրությունում։

Դիտումներ: 1119

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Ջորջ Գորդոն Բայրոնի կիսանդրու բացման արարողությունը տեղի ունեցավ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխամասային գրասենյակի մոտ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
23.01.2020