29.03.2018 15:22
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. Կոնվերս բանկը՝ «Հանդիպեք չեմպիոններին» ակցիայի շրջանակներում, իր Mastercard և Maestro քարտապաններին է առաջարկում կատարել անկանխիկ գնումներ և UEFA Չեմպիոնների Լիգայի՝ Կիևում կայանալիք եզրափակիչ խաղին գտնվելու հնարավորություն ստանալ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:
«Ակցիան գործարկվում է անկանխիկ գործարքների խրախուսման նպատակով և դրա ընձեռած հնարավորություններից կարող են օգտվել այն Mastercard և Maestro քարտապանները, որոնք ակցիայի շրջնակներում՝ 2018թ.-ի մարտի 26-ից մայիսի 10-ը ներառյալ կկատարեն առնվազն 25 անկանխիկ գործարք նվազագույնը 400,000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի», - նշվում է տարածած հաղորդագրությունում:
«Ակցիայի շրջանակներում կխաղարկվի UEFA Չեմպիոնների Լիգայի եզրափակչի 1 տոմս երկու հոգու համար և ուղևորություն դեպի Կիև: Ակցիայի շրջանակներում առավելագույն գումարի և քանակի գործարքներ կատարած ևս 9 քարտապան կստանան դրամական պարգև», - ասացին բանկում:
Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Կոնվերս բանկը խաղարկում է UEFA Չեմպիոնների Լիգայի եզրափակչի տոմս
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ