ԿՈՆՎԵՐՍ թեմյով բոլոր նորությունները

Կոնվերս բանկն անցկացնում է «Թեժ ամառ» և «Բազմապատկիր ներդրումը» նոր ժամկետային ավանդների ակցիաներ

10.06.2010 17:50

Կոնվերս բանկն անցկացնում է «Թեժ ամառ» և «Բազմապատկիր ներդրումը» նոր ժամկետային ավանդների ակցիաներ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի./ԱՌԿԱ/. "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն հունիսի 10-ից մինչև սեպտեմբերի 30-ը կազմակերպում է նոր տեսակի «Թեժ ամառ» և «Բազմապատկիր ներդրումը» ժամկետային ավանդի ընդունման ակցիաներ, «ԱՌԿԱ» գործակալությանը  հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Ըստ հաղորդագրության՝ «Թեժ ամառ» ակցիայի ավանդներն ընդունվում են ՀՀ դրամով, նվազագույն գումարը` 50 հազար ՀՀ դրամ, ժամկետը` 12 ամիս, տոկոսադրույքը` 13 տոկոս: Տոկոսադրույքի վճարումը կատարվում է ներդրման պահին:

«Թեժ ամառ» երկրորդ ակցիայի շրջանակներում ավանդատուները բացառիկ հնարավորություն են ստանում ձեռք բերել վարկ ներդրած գումարի մինչև 70 տոկոսի չափով: Ընդ որում` սահմանված է վարկի տոկոսադրույք` այն է 13 տոկոս գումարած 5 տոկոսային կետ: Վարկի առավելագույն ժամկետը սահմանված է մինչև ավանդային պայմանագրի գործողության ժամկետը: Հաղորդագրության համաձայն՝ «Թեժ ամառ» նոր տեսակի ժամկետային ավանդ ներդնող ավանդատուներին կտրամադրվի VISA CLASSIC քարտ` տարեկան անվճար սպասարկմամբ, իսկ VISA GOLD-ի տարեկան սպասարկումը կիրականացվի տարեկան 50% զեղչով:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Կոնվերս բանկն անցկացնում է «Թեժ ամառ» և «Բազմապատկիր ներդրումը» նոր ժամկետային ավանդների ակցիաներ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024