հաղթողներ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը հայտարարել են #երբշահումես ակցիայի հաղթողներին

09.10.2017 14:12

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը հայտարարել են #երբշահումես ակցիայի հաղթողներին

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան Բանկը և Mastercard միջազգային վճարային համակարգը ամփոփեցին #երբշահումես համատեղ ակցիայի արդյունքները և պարգևատրեցին հաղթողներին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Ակցիան անցկացվել է 2017 թ.–ի հունիսի 10–ից մինչև սեպտեմբերի 10–ն ընկած ժամանակահատվածում ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Mastercard քարտապանների համար:

Համաձայն ակցիայի պայմանների` ակցիայի ավարտին 100 ամենաակտիվ Mastercard քարտապանները, ովքեր ակցիայի ընթացքում կատարել են 300,000 ՀՀ դրամ և ավելի գումարի անկանխիկ վճարումներ ՀՀ և արտերկրի առևտրի և սպասարկման կետերում և ինտերնետ միջավայրում, մասնակցեցին 100 000 ՀՀ դրամ արժողությամբ կենցաղային տեխնիկայի ձեռքբերման 10 սերտիֆիկատների, ինչպես նաև գլխավոր մրցանակի՝ Hyundai Solaris ավտոմեքենայի խաղարկությանը:

Դիտումներ: 1506

Բաժիններ՝ Բանկեր, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը հայտարարել են #երբշահումես ակցիայի հաղթողներին

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
23.11.2017