Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա թեմյով բոլոր նորությունները

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան հաստատել են 2018-2020թթ․ ռազմավարությունը

25.07.2018 15:53

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան հաստատել են 2018-2020թթ․ ռազմավարությունը

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի./ԱՌԿԱ/. ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի դիտորդ խորհուրդները հաստատել են ընկերությունների 2018-2020թթ․ ռազմավարությունն ու զարգացման ծրագրերը։ Այս մասին հաղորդում է բորսայի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի ու տարածաշրջանի կապիտալի շուկաներում եղած բիզնես հեռանկարներն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով մշակվել է նոր ռազմավարություն, համապատասխան աշխատանքների իրականացման պլան և կառավարման նոր համակարգ։

«Մենք այժմ ուսումնասիրում ենք Հայաստանում և արտերկրում առկա հնարավորությունները, որոնք ծառայեցնելով մեր նպատակին՝ կկարողանանք տնտեսական արժեք ստեղծել մեր ընկերության և երկրի համար՝ գրանցելով Հայաստանը միջազգային ֆինանսական քարտեզի վրա»,- ասել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։

Դիտումներ: 5003

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Новости, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան հաստատել են 2018-2020թթ․ ռազմավարությունը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
13.11.2019