ՀԱՅԱՍՏԱՆ ԴՈԼԱՐ թեմյով բոլոր նորությունները

NASDAQ OMX Արմենիայում փետրվարին ԱՄՆ դոլարով առուվաճառքի ծավալը կրճատվել է 22,6 տոկոսով

13.03.2012 12:01

NASDAQ OMX Արմենիայում փետրվարին ԱՄՆ դոլարով առուվաճառքի ծավալը կրճատվել է 22,6 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի.  /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիայում 2011 թվականի փետրվարին ԱՄՆ դոլարով առուվաճառքի ընդհանուր ծավալը  կազմել է մոտ 47,7 մլն դոլար կամ շուրջ 18,5 մլրդ դրամ:

NASDAQ OMX Արմենիա բորսայի տրամադրած ամփոփ տեղեկատվության հիման վրա «ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն, այդ ցուցանիշը հունվարի ցուցանիշի համեմատ կրճատվել է 22,6 տոկոսով, այսինքն՝ շուրջ 14 մլն դոլարով: Միաժամանակ, փետվարին իրականացրած գործարքների ընդհանուր թիվը հունվարի համեմատ կրճատվել է 17,2 տոկոսով՝ ամսվա արդյունքներով կազմելով 336 գործարք:

Փետրվարի ընթացքում NASDAQ OMX Արմենիայում գործարքների առավելագույն ծավալը գրանցվել է փետրվարի 9-ին՝ մոտ 8,9 մլն դոլար, իսկ նվազագույնը՝ փետրվարի 8-ին՝ 200 հազար դոլար:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Արժույթային շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on NASDAQ OMX Արմենիայում փետրվարին ԱՄՆ դոլարով առուվաճառքի ծավալը կրճատվել է 22,6 տոկոսով

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
06.10.2022