29.03.2012 19:14
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բեյրութ, որտեղ մարտի 29-31-ը մասնակցելու է «Հայաստանի բանկային հատվածի նոր իրականություն» խորագիրը կրող հայ-լիբանանյան կլոր սեղանին, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը:
Կլոր սեղանին մասնակցելու են ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը, Լիբանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը, Հայաստանի առևտրային բանկերի ղեկավարները, Լիբանանի բանկային և գործարար շրջանակների ներկայացուցիչները:
Կլոր սեղանի ընթացքում քննարկվելու են «Հայաստանի ֆինանսական համակարգը՝ ընդլայնում, կայունություն» և «Հայաստանի բանկային համակարգը՝ զարգացումներ և միտումներ» թեմաները:
Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ՀՀ ԿԲ ղեկավարը կմասնակցի Բեյրութում կայանալիք կլոր սեղանի նիստին
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ