ՀԱՋՈՂԱԿ թեմյով բոլոր նորությունները

Հայկական եվրապարտատոմսերի երկրորդ թողարկումը հաջողությամբ կտեղաբաշխվի. կանխատեսում

20.03.2015 17:10

Հայկական եվրապարտատոմսերի երկրորդ թողարկումը հաջողությամբ կտեղաբաշխվի. կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի եվրապարտատոմսերի երկրորդ թողարկումն ունի բոլոր հիմքերը հաջող տեղաբաշխման համար, կարծում է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։

«Ի օգուտ դրան են խոսում շուկայի պահանջարկի ուսումնասիրության արդյունքները», – ասաց փորձագետը «ԱՌԿԱ» գործակալությանը։

Reuters–ի տվյալներով` Հայաստանը մարտի 19–ին իրականացրել է 500 մլն դոլարի չափով եվրապարտատոմսերի երկրորղ տեղաբաշխումը` 10 տարի մարման ժամկետով, տարեկան 7,5 տոկոս եկամտաբերությամբ։ Որպես տեղաբաշխող են հանդես եկել Deutsche Bank–ը, HSBC–ն և JP Morgan–ը։

Դիտումներ: 882

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայկական եվրապարտատոմսերի երկրորդ թողարկումը հաջողությամբ կտեղաբաշխվի. կանխատեսում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.11.2019