հավանություն թեմյով բոլոր նորությունները

ՀՀ ԿԲ–ն նախնական հավանություն է տվել Արդշինբանկի և Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի միացման պայմանագրի կնքմանը

25.11.2016 20:07

ՀՀ ԿԲ–ն նախնական հավանություն է տվել Արդշինբանկի և Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի միացման պայմանագրի կնքմանը

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Տրվել է ՀՀ կենտրոնական բանկի նախնական հավանությունը «Արդշինբանկ» ՓԲԸ–ի և «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի միացման պայմանագրի կնքմանը: Ինչպես նշվում է երկու բանկերի համատեղ մամուլի հաղորդագրության մեջ, ԿԲ–ն նման որոշում է ընդունել 2016 թ.–ի նոյեմբերի 22–ին։

Ըստ հաղորդագրության, նշված գործարքի կնքումից հետո «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկ Խումբ» ՓԲԸ-ն կմիանա «Արդշինբանկ» ՓԲԸ-ին, որի արդյունքում «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկ Խումբ» ՓԲԸ-ի որպես առանձին իրավաբանական անձի գործունեությունը կդադարի, և նրա բոլոր իրավունքներն ու պարտականությունները կանցնեն պահպանվող իրավահաջորդ բանկին՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ին: Միացյալ բանկը շուկայում հանդես կգա Արդշինբանկ բրենդի ներքո:

«Այս փուլում Արդշինբանկի և Առեքսիմբանկի բոլոր մասնաճյուղերի գործունեության վայրերը և հաղորդակցման միջոցները անփոփոխ են և տեղադրված են համապատասխանաբար ardshinbank.am և areximbank.am ինտերնետային կայքերում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՀ ԿԲ–ն նախնական հավանություն է տվել Արդշինբանկի և Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի միացման պայմանագրի կնքմանը

Բանալի բառեր: , , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
12.08.2022