հափշտակություն թեմյով բոլոր նորությունները

Մի խումբ երևանցիներ բանկոմատից մոտ 35 մլն դրամ են հափշտակել` օգտագործելով համակարգչային տեխնիկա

18.02.2020 16:49

Մի խումբ երևանցիներ բանկոմատից մոտ 35 մլն դրամ են հափշտակել` օգտագործելով համակարգչային տեխնիկա

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի./ԱՌԿԱ/. 2018թ. օգոստոս ամսին Երևան քաղաքի Կիևյան փողոցում գտնվող բանկոմատից կատարվել էր հափշտակություն, ինչի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (hափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել էր քրեական գործ, որին հետագայում միացվել են նույն ընկերության Երևան քաղաքի տարբեր փողոցներում գտնվող բանկոմատներից կատարված հափշտակությունների, ինչպես նաև՝ նույն խմբի անդամներից մեկի կողմից մեկ բնակարանից կատարված գողության և մեկ այլ բնակարանից գողության փորձ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով կատարված լայնածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երկուսի ինքնությունը, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են, ընկերներ՝ ծնված 1986 և 1979թթ.:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջիններս, տեղեկանալով, որ համակարգչային տեխնիկայի օգատգործմամբ՝ բանկի համակարգչային համակարգում ներբեռնված վնասաբեր ծրագրի գործարկման միջոցով, հնարավոր է բանկոմատներից ապօրինի գումարներ ելքագրել, գործով դեռևս ինքնությունը չպարզված մի խումբ անձանց հետ նախնական համաձայնության են եկել՝ միասնական դիտավորությամբ բանկից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակությունը համատեղ իրականցնելու շուրջ, կատարել դերաբաշխում և բանկից հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 34.800.000 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, պարզվել է, որ 1979թ. ծնված տղամարդը ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու շուրջ նախնական համաձայնության է եկել քննությամբ ինքնությունը չպարզված անձի հետ, որից հետո վերջինիս հետ միասին հարմարեցված գործիքի միջոցով բացել են Երևան քաղաքի Նոր Նորք զանգվածի բնակարաններից մեկի մուտքի դռան փականը, ապօրինի մուտք գործել բնակարան և գաղտնի հափշտակել 2 400 000 ՀՀ դրամ գումար, 120 ԱՄՆ դոլար, ինչպես նաև՝ ընդհանուր 700 000 ՀՀ դրամ արժողության ժամացույցներ ու զարդեր՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 3 157 740 ՀՀ դրամի գույքային վնաս:

Այնուհետև՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ, կոտրել է Կոմիտասի պողոտայի բնակարաններից մեկի մուտքի դռան փականը, ապօրինի մուտք գործել բնակարան, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով՝ բնակարանում գումարի և թանկարժեք իրերի բացակայության պատճառով:

«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 1979թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն)3-րդ մասի 1-ին և 1.1-րդ կետերով, 34-177-րդ հոդվածի (գողության փորձ)3-րդ մասի 1.1-րդ կետով և 38-181-րդ հոդվածի (hափշտակութան կազմակերպում, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 3-րդ մասի 1-ին կետով, իսկ վերջինիս՝ 1986թ. ծնված ընկերոջը՝ 181-րդ հոդվածի (hափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 3-րդ մասի 1-ին կետով», – նշվում է հաղորդագրության մեջ:

Երկու մեղադրյալի գործով քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Գործով դեռևս չպարզված անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Դիտումներ: 2054

Բաժիններ՝ 122, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Մի խումբ երևանցիներ բանկոմատից մոտ 35 մլն դրամ են հափշտակել` օգտագործելով համակարգչային տեխնիկա

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Տաշիրում 33–ամյա տղամարդը դանակով ներխուժել են բանկ ու փորձել գումար հափշտակել. նրան վնասազերծել են

15.01.2020 14:35

Տաշիրում 33–ամյա տղամարդը դանակով ներխուժել են բանկ ու փորձել գումար հափշտակել. նրան վնասազերծել են

Տղամարդը ձերբակալվել է նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով և տվել խոստովանական ցուցմունք

Դիտումներ: 1344

Բաժիններ՝ 122, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Տաշիրում 33–ամյա տղամարդը դանակով ներխուժել են բանկ ու փորձել գումար հափշտակել. նրան վնասազերծել են

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Երևանում բանկոմատից ավելի քան 37 հազ դոլար են հափշտակել

29.07.2019 19:01

Երևանում բանկոմատից ավելի քան 37 հազ դոլար են հափշտակել

Քրեական գործ է հարուցվել բանկոմատից շուրջ 18 մլն. դրամ գողանալու դեպքի առթիվ:

Դիտումներ: 2093

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Երևանում բանկոմատից ավելի քան 37 հազ դոլար են հափշտակել

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
«Կոնվերս բանկի» մասնաճյուղից ավազակությամբ առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակություն կատարելու գործը դատարանում է

28.12.2018 16:20

«Կոնվերս բանկի» մասնաճյուղից ավազակությամբ առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակություն կատարելու գործը դատարանում է

«Կոնվերս բանկի» մասնաճյուղից ավազակությամբ առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակություն կատարելու գործը դատարանում է

Դիտումներ: 2749

Բաժիններ՝ Uncategorized @hy, Банки, Главные новости, Новости, Новость часа, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Կոնվերս բանկի» մասնաճյուղից ավազակությամբ առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակություն կատարելու գործը դատարանում է

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Թալանել են «Կոնվերս բանկի» մասնաճյուղը

09.10.2017 13:36

Թալանել են «Կոնվերս բանկի» մասնաճյուղը

Քիչ առաջ թալանել են «Կոնվերս բանկի» «Սայաթ–Նովա» մասնաճյուղը։

Դիտումներ: 1932

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Թալանել են «Կոնվերս բանկի» մասնաճյուղը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Բացահայտվել է դեկտեմբերին բանկոմատից կատարված հափշտակության փորձը ԴՆԹ–ի անալիզի շնորհիվ

12.01.2017 16:52

Բացահայտվել է դեկտեմբերին բանկոմատից կատարված հափշտակության փորձը ԴՆԹ–ի անալիզի շնորհիվ

Բացահայտվել է դեկտեմբերին բանկոմատից կատարված հափշտակության փորձը։

Դիտումներ: 1924

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Բացահայտվել է դեկտեմբերին բանկոմատից կատարված հափշտակության փորձը ԴՆԹ–ի անալիզի շնորհիվ

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.05.2020