10.10.2018 12:55
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի բանկային համակարգի տվյալները, որոնք հիմք են ստեղծում տնտեսական թռիչքի համար։
«Թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համար», – գրել է նա Facebook–ի իր էջում` ներկայացնելով բանկային համակարգի որոշ ցուցանիշներ։
Կառավարության ղեկավարը նշել է, որ հեղափոխությունից ի վեր, այսինքն՝ մայիսից մինչ օրս բանկային համակարգի ակտիվներն աճել են 10.5 տոկոսով, վարկերը աճել են 7.0 տոկոսով, ֆիզիկական անձանց վարկերն աճել են 10.4 տոկոսով, իրավաբանական անձանց վարկերն աճել են 4.3 տոկոսով: Ավանդները աճել են 9.2 տոկոսով։
Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Փաշինյան. թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համար
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ