ՀՆԴԿԱՍՏԱՆ թեմյով բոլոր նորությունները

Հնդկաստանում կստեղծվի առաջին բանկը, որի հաճախորդները միայն կանայք կլինեն

01.03.2013 14:38

Հնդկաստանում կստեղծվի առաջին բանկը, որի հաճախորդները միայն կանայք կլինեն

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /ԱՌԿԱ/. Հնդկաստանի կառավարությունը ծրագրում է ստեղծել առաջին բանկը, որի հաճախորդներ կարող են դառնալ միայն կանայք։ Ինչպես հայտնում է  Russia Today հեռուստաալիքը, այդ մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Պալանիապան Չիդամբարամը` ելույթ ունենալով 2013-2014 թվականների բյուջետային ծախսերի վերաբերյալ զեկույցով, գրում է banki.ru–ն։

Կանանց համար նախատեսված բանկը կբացվի ոչ շուտ, քան 2014 թվականին։ Նախարարի խոսքով, վարկային կազմակերպության պոտենցիալ հաճախորդները հազար ռուփիի (մոտ 600 ռուբլի) մեկնարկային նվազագույն կապիտալ կունենան։

Հունվարին հայտարարվել է Հնդկաստանի բանկային ոլորտի նաև այլ փոփոխությունների մասին` երկրի Պահուստային բանկը նվազեցրել է առանցքային դրույքաչափը 2012 թվականի ապրիլից և պարզեցրել է պահուստների նկատմամբ պահանջները։ -0-

Դիտումներ: 763

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Հնդկաստանում կստեղծվի առաջին բանկը, որի հաճախորդները միայն կանայք կլինեն

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Չինաստանի և Հնդկաստանի ՀՆԱ-ն 2025թ.-ին կգերազանցի «Մեծ յոթնյակի» երկրների ՀՆԱ-ի ծավալը

09.11.2012 19:02

Չինաստանի և Հնդկաստանի ՀՆԱ-ն 2025թ.-ին կգերազանցի «Մեծ յոթնյակի» երկրների ՀՆԱ-ի ծավալը

Չինաստանի և Հնդկաստանի տնտեսություններն արդեն 2025թ.-ին գումարային առումով ավելի խոշոր կլինեն, քան «Մեծ յոթնյակի» տնտեսությունները, ասվում է այսօր հրապարակված «Հայացք դեպի 2060 թվական. համաշխարհային տնտեսական աճի երկարաժամկետ հեռանկարները» Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) զեկույցում, հաղորդում է РБК-ն:

Դիտումներ: 1148

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Չինաստանի և Հնդկաստանի ՀՆԱ-ն 2025թ.-ին կգերազանցի «Մեծ յոթնյակի» երկրների ՀՆԱ-ի ծավալը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.01.2020