հորդոր թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ–Հայաստան Բանկը հորդորում է իր հաճախորդներին ինքնուրույն դիմել Բանկի մասնաճյուղեր՝ չդիմելով միջնորդների օգնությանը

26.09.2018 11:01

ՎՏԲ–Հայաստան Բանկը հորդորում է իր հաճախորդներին ինքնուրույն դիմել Բանկի մասնաճյուղեր՝ չդիմելով միջնորդների օգնությանը

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան Բանկը հորդորում է իր հաճախորդներին ինքնուրույն դիմել Բանկի մասնաճյուղեր՝ չդիմելով միջնորդների օգնությանը։

«Հարգելի հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ ՀՀ շուկայում հաճախակի են դարձել միջնորդ կազմակերպությունների միջոցով վարկերի ձևակերպման դեպքեր: Վերջիններս, օգտվելով հաճախորդների վստահությունից և գցելով հաճախորդներին մոլորության մեջ, խոստանում են աջակցություն՝ վարկ ստանալու հարցում՝ վկայակոչելով բանկի հետ համագործակցությունը: Այնուհետև, ներկայացնելով ոչ ճշգրիտ տեղեկատվություն, պահանջում են մեծ միջնորդավճարներ՝ գցելով հաճախորդներին բարդ իրավիճակի մեջ», – նշվում է բանկի մամուլի ծառայության տրամադրած հաղորդագրության մեջ։

Նման իրավիճակներից խուսափելու նպատակով՝ ՎՏԲ–Հայաստան Բանկը ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ Բանկը չի օգտվում երրորդ անձանց միջնորդական ծառայություններից:

Դիտումներ: 1833

Բաժիններ՝ Новости, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ–Հայաստան Բանկը հորդորում է իր հաճախորդներին ինքնուրույն դիմել Բանկի մասնաճյուղեր՝ չդիմելով միջնորդների օգնությանը

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
17.09.2019