05.10.2018 11:56

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի` 2018 թվականի երրորդ եռամսյակի մամուլի վարկանիշը, որի արդյունքներով, առաջատարներն են` 1. ՎՏԲ–Հայաստան բանկը, 2. Արարատբանկը, 3. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, 4. Յունիբանկը և 5. Արդշինբանկը։
2018 թվականի երրորդ եռամսյակում բանկերի ընդհանուր վերջնական ցուցիչը (ԸՎՑ), որը բնութագրում է տեղեկության որակը՝ կախված դրա ուղղվածությունից, կազմել է 753,8` 2017 թ.–ի երրորդ եռամսյակի ցուցանիշի համեմատ նվազելով 3,9 տոկոսով (բոլոր բանկերի ԸՎՑ–ն 2017 թ.–ի երրորդ եռամսյակում կազմել է 784,4)։
Միաժամանակ, 2018 թ.–ի երկրորդ եռամսյակի համեմատ, բանկերի ԸՎՑ–ն նվազել է 30,5 տոկոսով (բոլոր բանկերի ԸՎՑ–ն 2018 թ.–ի արկրորդ եռամսյակում կազմել է 789,4)։
Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի` 2018թ. երրորդ եռամսյակի մամուլի վարկանիշը
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ