«Մայքրոսոֆթ» թեմյով բոլոր նորությունները

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ ու «Մայքրոսոֆթի» հայկական ներկայացուցչությունը ՓՄՁ-ների համար սեմինար-քննարկում են անցկացրել

31.05.2017 19:46

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ ու «Մայքրոսոֆթի» հայկական ներկայացուցչությունը ՓՄՁ-ների համար սեմինար-քննարկում են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ ու «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչությունը ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում ՓՄՁ-ների համար «Բիզնեսի թվայնացում» թեմայով սեմինար-քննարկում են անցկացրել:

Բանկի գործառնական կառավարման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Նիկոլայ Հովհաննիսյանի խոսքով՝ միջոցառման հիմնական նպատակներն են գործընկերներին և հասարակությանը ներկայացնել թվային տեխնոլոգիաների արդի համաշխարհային միտումները, ցույց տալ դրանց կիրառման առավելությունները և գործնական հնարավորությունները:

Մենք դա կիրականացնենք «Մայքրոսոֆթ»-ի հետ համատեղ, քանի որ վստահ ենք, որ առաջադեմ տեխնոլոգիաների կիրառումը լայն հնարավորություններ է տալիս ստարտափ կազմակերպություններին՝ ձեռք բերելու մրցակցային առավելություններ և մրցել խոշոր ու միջին ընկերությունների հետ:

Դիտումներ: 2008

Բաժիններ՝ Новости, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ ու «Մայքրոսոֆթի» հայկական ներկայացուցչությունը ՓՄՁ-ների համար սեմինար-քննարկում են անցկացրել

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
21.09.2019