ՄԻՆԻՄԱՍՆԱՃՅՈՒՂ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկի վերանորոգված «Թիվ 35» մինիմասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի ժամանակակից և հարմարավետ գրասենյակում

16.10.2012 16:05

ՎՏԲ-Հայաստան Բանկի վերանորոգված «Թիվ 35» մինիմասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի ժամանակակից և հարմարավետ գրասենյակում

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի սկզբից Երևան, Բագրատունյաց փող. 13/113 հասցեում իր գործունեությունը վերսկսեց ժամանակակից և հաճախորդների սպասարկման համար հարմարավետ ՎՏԲ-Հայաստան Բանկի վերանորոգված «Թիվ 35» մինիմասնաճյուղը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Վերանորոգման աշխատանքները սկսվել էին ս.թ. սեպտեմբերի 18-ին և ավարտվել էին նախատեսված ժամկետին: Բացի վերանորոգման աշխատանքներից «Թիվ 35» մասնաճյուղի հաճախորդների սպասարկման սրահում իրականացվել է միջոցառումների մի ամբողջ փաթեթ, որոնք ուղղված են հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմալացմանը, աշխատավայրերի և սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանը և արդիականացմանը, ինչպես նաև սրահի ինտերյերի համապատասխանեցումը ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին և բրենդին:

«Թիվ 35» մինիմասնաճյուղում ստեղծվել են հաճախորդների սպասարկման առանձին գոտիներ ըստ ծառայության և պրոդուկտի, ստեղծվել են նաև հաճախորդների անհատական սպասարկման առանձին գոտիներ:

Դիտումներ: 676

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկի վերանորոգված «Թիվ 35» մինիմասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի ժամանակակից և հարմարավետ գրասենյակում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.08.2019