միջազգային վարկ թեմյով բոլոր նորությունները

ՀՀ վարչապետը կոչ է արել վերանայել երկրի կողմից ներգրավված միջազգային վարկերը

19.01.2018 19:21

ՀՀ վարչապետը կոչ է արել վերանայել երկրի կողմից ներգրավված միջազգային վարկերը

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կոչ է արել Ֆինանսների նախարարությանը վերանայել երկրի կողմից ներգրավված միջազգային վարկերը, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Կարապետյանին ներկայացվել են պետական պարտքի կառավարման առումով 2017 թ. իրականացված միջոցառումները, որոնք ուղղված են եղել պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկայի զարգացմանը, պարտքի՝ մինչև մարում ժամկետի երկարացմանը, պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման և ընտրության համակարգի ներդրմանը, պարտքային քաղաքականության հրապարակայնության և թափանցիկության ապահովմանը և այլն:

2018 թ. նախատեսվում է իրականացնել երկրորդային շուկայի ակտիվացմանն ու զարգացմանը և ՀՀ կառավարության պարտքի կառավարման բարելավմանն ուղղված աշխատանքներ:

Դիտումներ: 2456

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ՀՀ վարչապետը կոչ է արել վերանայել երկրի կողմից ներգրավված միջազգային վարկերը

Բանալի բառեր: , , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
12.12.2019