միջնորդ կազմակերպություններ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկն անվստահելի է համարում վարկային միջնորդ կազմակերպությունները

10.07.2018 14:54

ՎՏԲ-Հայաստան Բանկն անվստահելի է համարում վարկային միջնորդ կազմակերպությունները

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտնում է վարկային միջնորդ կազմակերպությունների անվստահելի լինելու մասին, ինչպես նաև նշում է, որ չի օգտվում միջնորդ կազմակերպությունների ծառայություններից, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Տեղեկացնում ենք, որ վերջերս հայտնվել են ընկերություններ, որոնք ներկայանում են հաճախորդներին որպես միջնորդ և խոստանում են աջակցություն՝ ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկ ստանալու հարցում: Զեղծարարները մոլորության մեջ են գցում հաճախորդներին, ներկայացնում ոչ ճշգրիտ տեղեկատվություն, պահանջում են մեծ միջնորդավճարներ՝ գցելով հաճախորդներին բարդ իրավիճակի մեջ», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

Բանկից հայտնում են, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը չի օգտվում երրորդ անձանց միջնորդական ծառայություններից:  Վարկ ստանալու անհրաժեշտության դեպքում բանկը հորդորում է ինքնուրույն դիմել ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղեր՝ չդիմելով միջնորդների օգնությանը:

Դիտումներ: 1117

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկն անվստահելի է համարում վարկային միջնորդ կազմակերպությունները

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
17.11.2019