մղոններ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկը թողարկել է Հայաստանում առաջին քոբրենադային VTB-Air Miles MasterCard® քարտը` բոնուսային մղոններ կուտակելու հնարավորությամբ

01.03.2016 14:22

ՎՏԲ-Հայաստան Բանկը թողարկել  է Հայաստանում առաջին քոբրենադային VTB-Air Miles MasterCard® քարտը` բոնուսային մղոններ կուտակելու հնարավորությամբ

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը MasterCard միջազգային վճարային համակարգի և Eqvilibria Club ընկերության հետ համատեղ թողարկել է ՀՀ շուկայում աննախադեպ քոբրենադային VTB-Air Miles MasterCard® քարտը՝ զանգվածային սեգմենտի համար-առաջին անգամ ստեղծվել է քարտ որի միջոցով կարելի է կուտակել բոնուսային մղոններ գնումների դիմաց, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Վճարելով VTB-Air Miles MasterCard քարտով Հայաստանում, արտասահմանում, ինչպես նաև համացանցում ցանկացած գնման դիմաց Դուք ինքնաբերաբար կուտակում եք բոնուսային մղոններ՝ հետագայում դրանք անվճար ավիատոմսերի և/կամ http://www.eqvilibriaclub.ru  կայքում հասանելի այլ ծառայությունների (ռեստորաններում սեղանների պատվեր, հյուրանոցների ամրագրում, ավտոմեքենաների վարձակալություն և այլն) հետ փոխանակման հնարավորությամբ»,– նշվում է բանկի հաղորդագրության մեջ։

Անկանխիկ եղանակով ծախսած յուրաքանչյուր 500 ՀՀ դրամի/1 ԱՄՆ դոլլարի/1 Եվրոյի/60 ռուբլու դիմաց Դուք կուտակում եք 2-ից 10 բոնուսային մղոն: Մղոնների կուտակման համակարգի հետ ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ http://www.vtb.am/retail/PaymentCards/vtb-airmails-service/index.php:

Դիտումներ: 2577

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկը թողարկել է Հայաստանում առաջին քոբրենադային VTB-Air Miles MasterCard® քարտը` բոնուսային մղոններ կուտակելու հնարավորությամբ

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ