ՅՈԻՆԻԱՍՏՐՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

Յունիաստրում Բանկը նոյեմբերին ծրագրում է ոչ ռեզիդենտների վարկավորման նախագիծ գործարկել

10.10.2012 15:38

Յունիաստրում Բանկը նոյեմբերին ծրագրում է ոչ ռեզիդենտների վարկավորման նախագիծ գործարկել

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Յունիաստրում Բանկը, որն այս տարի սկսել է վարկավորել ՌԴ–ի ռեզիդենտներին` UNIStream դրամական փոխանցումների համակարգի հաճախորդներին, ծրագրում է այդ փորձը տեղափոխել ոչ ռեզիդենտների հատված։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Банки.ру–ն, «РБК daily» թերթին տված հարցազրույցում պատմել է բանկի նախագահ Գագիկ Զաքարյանը։

Նա նշեց, որ UNIStream–ից օգտվողների վարկավորման նախագիծը գործարկվել է հուլիսին և ցույց է տվել, որ «այդ հաճախորդները հուսալի են»։ Զաքարյանի խոսքով, վարկի գումարը կազմում է մինչև 100-150 հազար ռուբլի։ «Դրանք կարող են լինել երկու–երեք և ավելի ժամկետով սպառողական վարկեր (ներկայում մենք փորձում ենք տրամադրել վարկեր հինգ տարով), քարտեր օվերդրաֆտով»,– պարզաբանել է նա։ «Երբ մենք սկսեցինք մշակել այդ նախագիծը, ապա հասկացանք, որ դա այդքան էլ ռիսկային չէ, որքան կարող է թվալ»։

UNIStream համակարգի հաճախորդները մշտապես ամիսը մեկ կամ երկու ամիսը մեկ անգամ գումար են փոխանցում իրենց հարազատներին, ունեն կայուն եկամուտ, աշխատանք, բարեխճորեն կսպասարկեն պարտքը,– բանկի ղեկավարը բացատրել է, թե ինչու է  «Յունիաստրումը» հետաքրքրված այդ կարգի վարկառուներով։

Դիտումներ: 842

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Յունիաստրում Բանկը նոյեմբերին ծրագրում է ոչ ռեզիդենտների վարկավորման նախագիծ գործարկել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2020