23.06.2015 18:41
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը երեքշաբթի Ֆինանսական ներգրավվածության միության (Alliance for Financial Inclusion, AFI) գործադիր տնօրեն Ալֆրեդ Հաննիգի հետ քննարկել է գործակցության հետագա ուղղությունները և Կենտրոնական բանկի՝ AFI-ի առաջիկա ծրագրերում մասնակցության հնարավորությունները, հաղորդում է կարգավորիչի մամուլի ծառայությունը։
Արթուր Ջավադյանը բարձր է գնահատել AFI-ի դերը ամբողջ աշխարհում ֆինանսական ներգրավվածության խթանման և զարգացման հարցում: Պարոն Ջավադյանն արդյունավետ է գնահատել ՀՀ ԿԲ և AFI-ի միջև շարունակական գործակցությունը և շնորհակալություն հայտնել Կենտրոնական բանկի կողմից տարբեր ծրագրերի իրականացմանն աջակցելու համար։
Այդ գործակցության վերջին արդյունքը Ֆինանսական կարողությունների գնահատման մեթոդաբանության մշակումն է, որը կիրառելի կլինի միության անդամ երկրների ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունների մշակման համար:
Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ՀՀ ԿԲ–ն քննարկում է Ֆինանսական ներգրավվածության Միության ծրագրերում մասնակցության հնարավորությունը
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ