ՆՇԱՁՈՂ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանի տնտեսության 1,2 տոկոսանոց աճի նշաձողը կարելի է բարձրացնել

24.11.2009 15:14

Հայաստանի տնտեսության 1,2 տոկոսանոց աճի նշաձողը կարելի է բարձրացնել

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի 2010թ. պետբյուջեի նախագծում ամրագրված տնտեսության 1,2 տոկոսանոց աճը հնարավոր է ավելացնել արդյունավետ սոցիալ-տնտեսական քաղաքականության անցկացման և ռեսուրսների ճիշտ օգտագործման դեպքում, ասաց ՀՀ ԱԺ խոսնակի խորհրդական, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը:

«Սա իմ հավակնոտ, սակայն միաժամանակ իրատեսական գնահատականն է: Ես կարծում եմ, որ Հայաստանն ի վիճակի է ոչ միայն հաղթահարել համաշխարհային ճգնաժամի հետևանքները, այլև ներքին խնդիրներից ազատվելու դեպքում ապահովել մեծ վերականգնողական աճ», - ասաց Մանասերյանը երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքերով, անհրաժեշտ է կենտրոնացնել ռեսուրսները արտահանման և ներդրումների աղբյուրների դիվերսիֆիկացման վրա՝ մեկ կամ երկու երկրներից կախվածությունից խուսափելու համար:

Դիտումներ: 1083

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանի տնտեսության 1,2 տոկոսանոց աճի նշաձողը կարելի է բարձրացնել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
07.07.2020