«Շինարարներ» մասնաճյուղ թեմյով բոլոր նորությունները

Գործարկվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ թվով 57-րդ մասնաճյուղը

31.10.2016 16:53

Գործարկվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ թվով 57-րդ մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ գործարկել է թվով 57-րդ՝ «Շինարարներ» մասնաճյուղը, որը գտնվում է Աջափնյակ վարչական շրջանի Շինարարներ փողոցի 15 շենք, 156 հասցեում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Մեր գործունեության 20 տարիների ընթացքում արդեն գործարկել ենք  57 մասնաճյուղ, այս գործընթացը լինելու է շարունականան, և «Շինարարների» գործարկումը բանկի կողմից նախաձեռնված և անընդհատ իրականացվող  մասնաճյուղային ցանցի զարգացման և կատարելագործման  ծրագրի հերթական քայլն է: Աջափնյակ համայնքում մասնաճյուղի բացումը կարևոր նշանակություն ունի թե՛ բանկի, թե՛ մեր հաճախորդների համար», – իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Նրա խոսքով`մասնաճյուղը աշխատելու է բանկի կողմից ընդունված բիզնես էթիկայի կանոններով, ինչը  նշանակում է  աշխատանքի ընթացքում մաքսիմալ թափանցիկություն և հաճախորդի հետ ավելի անմիջական շփում:

Դիտումներ: 2118

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Գործարկվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ թվով 57-րդ մասնաճյուղը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
23.09.2019