Շտիգեն թեմյով բոլոր նորությունները

Արևային էներգիա ՓՄՁ-ների համար. Յունիբանկի և Շտիգենի նոր առաջարկը

19.07.2018 14:23

Արևային էներգիա ՓՄՁ-ների համար. Յունիբանկի և Շտիգենի նոր առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում մեկ քառակուսի մետր մակերեսին ընկնող արևային լույսը 1.7 անգամ գերազանցում է Եվրոպայի միջին ցուցանիշը:

Այս բնական հարստությունն անտեսելը տրամաբանական չէ: Բավական է ձեռք բերել արևային էլեկտրակայան (PV) և ցանկացած փոքր և միջին բիզնես դառնում է ավելի էներգաարդյունավետ և մրցունակ:Անգամ եթե շրջանառության մեջ առկա չեն ազատ միջոցներ, ժամանակակից սարքավորումները կարելի է ձեռք բերել նոր վարկատեսակի միջոցով, որը Յունիբանկն առաջարկում է KfW գերմանական բանկի հետ համագործակցության շրջանակում, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Յունիբանկի նոր վարկատեսակը հենց այդպես էլ կոչվում է` «Արևային էներգիա»: Վարկը տրամադրվում է մինչև 120 ամիս ժամկետով և մինչև 10% տարեկան տոկոսադրույքով:

Դիտումներ: 1709

Բաժիններ՝ Բանկեր, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Արևային էներգիա ՓՄՁ-ների համար. Յունիբանկի և Շտիգենի նոր առաջարկը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
14.12.2018