ՈՒՂԵԳԻՐ թեմյով բոլոր նորությունները

Անելիք բանկն իր ավանդատուներին հնարավորություն է ընձեռում շահել ուղեգիր դեպի Դուբայ

23.11.2015 19:16

Անելիք բանկն իր ավանդատուներին հնարավորություն է ընձեռում շահել ուղեգիր դեպի Դուբայ

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ամանորին ընդառաջ, Անելիք բանկը «Ամանորը Դուբայում» ակցիայի շրջանակներում, նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 21-ը ներառյալ, բանկում ավանդ ներդրած բոլոր հաճախորդները, մասնակցելով նվերների խաղարկությանը, հնարավորություն կունենան Ամանորն անցկացնել ԱՄԷ-ում և միաժամանակ նվեր ստանալ Բանկի Visa Gold Hotel-Express վճարային քարտ, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։

Բացի երկու անձի համար դեպի Դուբայ ուղեգրից, խաղարկվելու են նաև բազմաթիվ այլ արժեքավոր նվերներ՝ պլանշետներ, հեռուստացույցներ և հեռախոսներ։

«Ցանկանում եմ մեր բանկի բոլոր հաճախորդներին առաջարկել մասնակցել այս ակցիային, և, ինչու ոչ, կոչ անել մեր բոլոր հայրենակիցներին դառնալ Անելիք բանկի ավանդատու: Այսպիսով, նրանք հնարավորություն կստանան ոչ միայն իրենց դրամական միջոցները շահավետ տեղաբաշխել մեր բանկում, այլ նաև անմոռանալի օրեր անցկացնել Դուբայում: Հիշեցնեմ, որ այս տարի Անելիք բանկը նշում է հիմնադրման 25-ամյակը և այդ կապակցությամբ մենք պատրաստել ենք բազմաթիվ հաճելի անակնկալներ մեր հաճախորդների համար՝ պարբերաբար անցկացնելով շահումային խաղարկություններ։ Ամանորին ընդառաջ, որոշեցինք ևս մեկ նման հնարավորություն ընձեռել, այս անգամ մեր բոլոր ավանդատուներին: Նրանք, ովքեր նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 21-ը ներառյալ ավանդ կներդնեն մեր բանկում և իրենց ավանդի սկզբնական մնացորդը կպահպանեն մինչև ակցիայի ավարտը, կմասնակցեն նվերների խաղարկությանը»,- ասել է «Անելիք բանկ» ՓԲԸ հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը և հիշեցրել, որ 2015 թվականի ընթացում բանկն իր «ԹԵԺ ԱՄԱՌ» ավանդատեսակի ավանդատուների միջև կազմակերպել էր դեպի Կրետե կղզի ուղեգրի և այլ թանկարժեք նվերների խաղարկություն, ինչը բավականին լավ արձագանք է գտել բանկի հաճախորդների շրջանում:

Դիտումներ: 955

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Անելիք բանկն իր ավանդատուներին հնարավորություն է ընձեռում շահել ուղեգիր դեպի Դուբայ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
«Անելիք» բանկն իր ավանդատուների շրջանում Հուրգադայի երկու ուղեգիր է խաղարկել

11.08.2014 15:04

«Անելիք» բանկն իր ավանդատուների շրջանում Հուրգադայի երկու ուղեգիր է խաղարկել

«Անելիք բանկ» ՓԲԸ-ն երկուշաբթի իր ավանդատուների շրջանում Հուրգադայի 2 ուղեգիր է խաղարկել` նախատեսված 2 անձի համար: Խաղարկության հաղթողներն են Նարինե Բադալյանն ու Հասմիկ Գալստյանը:

Դիտումներ: 478

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on «Անելիք» բանկն իր ավանդատուների շրջանում Հուրգադայի երկու ուղեգիր է խաղարկել

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ քարտապաններին եվրոպական հինգ քաղաքների ուղեգրեր կհանձնեն

16.06.2014 17:30

ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ քարտապաններին եվրոպական հինգ քաղաքների ուղեգրեր կհանձնեն

Եվրոպական 5 քաղաքներ (Աթենք, Նիցցա, Բարսելոնա, Նեապոլ և Լոնդոն) այցելելու 2 անձի համար նախատեսված 7-օրյա ուղեգրերի խաղարկությունը մեկնարկեց ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ նորաբաց «Երիտասարդական» մասնաճյուղում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Դիտումներ: 558

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ քարտապաններին եվրոպական հինգ քաղաքների ուղեգրեր կհանձնեն

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ` դեպի Եվրոպա ուղեգրերի խաղարկությանը կարելի է հետևել online ռեժիմում

16.06.2014 13:32

ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ` դեպի Եվրոպա ուղեգրերի խաղարկությանը կարելի է հետևել online ռեժիմում

ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից իրականցվող 5 եվրոպական քաղաքների ուղեգրերի խաղարկությանը կարելի է հետևել online ռեժիմում կամ այցելելով բանկի նորաբաց «Երիտասարդական» մասնաճյուղ ք. Երևան Աբովյան 36 հասցեում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Դիտումներ: 648

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ` դեպի Եվրոպա ուղեգրերի խաղարկությանը կարելի է հետևել online ռեժիմում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Կոնվերս Բանկը խաղարկում է Վենետիկի ուղեգիր` նախատեսված երկու անձի համար

13.12.2013 18:31

Կոնվերս Բանկը խաղարկում է Վենետիկի ուղեգիր` նախատեսված երկու անձի համար

Կոնվերս Բանկն իր VISA քարտապանների համար, ովքեր դեկտեմբերից կիրականացնեն անկանխիկ գործարքներ, երկու անձի համար նախատեսված ուղեգիր է խաղարկում դեպի հիասքանչ Վենետիկ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Դիտումներ: 662

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Կոնվերս Բանկը խաղարկում է Վենետիկի ուղեգիր` նախատեսված երկու անձի համար

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի «Արձակուրդային» ավանդ ներդրած ավանդատուներից մեկը դեպի Հունաստան ուղեգիր է շահել

01.08.2012 17:36

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի «Արձակուրդային» ավանդ ներդրած ավանդատուներից մեկը դեպի Հունաստան ուղեգիր է շահել

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի «Արձակուրդային» ավանդ ներդրած ավանդատուներից մեկը դեպի Հունաստան ուղեգիր է շահել խաղարկության ընթացքում, որն անցկացվել է բանկի գլխամասային գրասենյակում:

Դիտումներ: 887

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի «Արձակուրդային» ավանդ ներդրած ավանդատուներից մեկը դեպի Հունաստան ուղեգիր է շահել

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Առէկսիմբանկը UEFA-ի չեմպիոնների լիգայի եզրափակչի ուղեգիր է խաղարկում

03.03.2011 13:12

Առէկսիմբանկը UEFA-ի չեմպիոնների լիգայի եզրափակչի ուղեգիր է խաղարկում

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ»-ը UEFA-ի չեմպիոնների լիգայի եզրափակչի ուղեգիր է խաղարկում:

Դիտումներ: 981

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Առէկսիմբանկը UEFA-ի չեմպիոնների լիգայի եզրափակչի ուղեգիր է խաղարկում

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
21.02.2020