պատվիրակություն թեմյով բոլոր նորությունները

Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

18.10.2019 16:20

Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 18հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Տնօրենների խորհրդի անդամ Շիվաջի Կշատռապատիի և Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Վերներ Լիպակի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում է ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են պետական և մասնավոր հատվածներում իրականացվող ծրագրերի ընդլայնման հնարավորություններին: Քննարկվել են գործընկերության ռազմավարության մշակման հիմնական ուղղությունները, որոնք ներառում են տնտեսական զարգացմանն ուղղված հնարավորությունների ընդլայնումը, հանրային կառավարման արդյունավետության բարձրացումը, կարողությունների զարգացումը:

Դիտումներ: 1497

Բաժիններ՝ 122, 146, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
09.07.2020