պլաստիկ քարտեր թեմյով բոլոր նորությունները

Հայաստանի առևտրային բանկերի` պլաստիկ քարտերով արտերկրում կատարած գործարքների ծավալը փետրվարին նվազել է 20,7%-ով` մինչև 5,8 մլրդ դրամ

13.04.2016 15:46

Հայաստանի առևտրային բանկերի` պլաստիկ քարտերով արտերկրում կատարած գործարքների ծավալը փետրվարին նվազել է 20,7%-ով` մինչև 5,8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի բոլոր տեսակի պլաստիկ քարտերով 2016 թ.–ի փետրվարին արտերկրում իրականացրած գործարքների համախառն ծավալը կազմել է մոտ 5,8 մլրդ դրամ` մեկ ամսում նվազելով 20,7 տոկոսով, հաղորդվում է ՀՀ ԿԲ–ի 2016 թ.–ի փետրվարի ամենամսյա տեղեկագրում։

Գործարքների թիվը կազմել է մոտ 167,8 հազար  (ամսվա ընթացքում անկումը կազմել է 0,3 տոկոս)։

Միաժամանակ քարտերի միջոցով իրականացված անկանխիկ գործառնությունների ծավալը նույն ժամանակահատվածում կազմել է մոտ 4,3 մլրդ դրամ, ինչը 25,6 տոկոսով պակաս է 2016 թ.–ի հունվարի ցուցանիշից:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայաստանի առևտրային բանկերի` պլաստիկ քարտերով արտերկրում կատարած գործարքների ծավալը փետրվարին նվազել է 20,7%-ով` մինչև 5,8 մլրդ դրամ

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
14.06.2024