16.12.2015 20:25
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ազգային հիփոթեքային ընկերության (ԱՀԸ) «Ջերմ օջախ» ծրագրի իրականացման շրջանակում Հայաստանում արդեն տրամադրվել է 522 մլն դրամի 295 վարկ, որից 54,2 տոկոսը կամ 277,1 մլն դրամը տրամադրվել է երկրի մարզերում, չորեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց Ազգային հիփոթեքային ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը։
«Ջերմ օջախ» սոցիալական էներգաարդյունավետ բնակարանային ֆինանսավորման ծրագիրը մեկնարկել է 2014 թ.–ի հուլիսին։ Ծրագրի նպատակն է տրամադրել մատչելի վարկեր եկամուտի ցածր և միջին մակարդակ ունեցող ընտանիքներին բնակարանների պայմանների բարելավման համար, որոնք կունենան էներգաարդյունավետ բաղադրիչ։
Ոսկանյանի խոսքով` էներգաարդյունավետ բաղադրիչի առկայության դեպքում բնակարանները վերանորոգելիս փոխառուները Եվրոպական հարևանության ներդրումային ինստիտուտի ֆինանսավորման միջոցով հնարավորություն կստանան մարել վարկի մայր գումարը։ Նրանց կտրամադրվեն նաև բոնուսներ դրամաշնորհների տեսքով` տրամադրված վարկի սկզբնական գումարի 5–10 տոկոսի չափով։
Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Վարկային կազմակերպություններ | Comments Off on Հայաստանում ԱՀԸ–ի «Ջերմ օջախ» ծրագրով տրամադրվել է 522 մլն դրամի 295 վարկ
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ