ՌՈՍՍԳՈՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ թեմյով բոլոր նորությունները

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում րոպեների ընթացքում հնարավոր է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության ԱՊՊԱ պայմանագիր կնքել

06.12.2011 12:28

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում րոպեների ընթացքում հնարավոր է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության ԱՊՊԱ պայմանագիր  կնքել

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում րոպեների ընթացքում կարելի է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության ԱՊՊԱ պայմանագիր կնքել, հավաստաիցնում են ընկերության մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է բանկիտրամադրած հաղորդագրության մեջ, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի հաճախորդներին հնարավորություն է ընձեռվում մի քանի րոպեում բանկում իրականացնել իրենց ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն և ստանալ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության ԱՊՊԱ պայմանագիր:

Հաճախորդներից ընդամենը պահանջվում է այցելել բանկ և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` անձնագիրը, սոցիալական քարտը, ավտոմեքենայի վարորդական իրավունքի վկայականը և տեխնիկական անձնագիրը: Բանկի աշխատակիցը առցանց լրացնում է ապահովագրական ընկերության կայքում տեղադրված հատուկ ձևը և հաճախորդին է հանձնում իր ԱՊՊԱ կտրոնը: Տվյալ ծառայությունը մեծապես հեշտացնում է ավտոսեփականատերերին ապահովագրական կտրոնների տրամադրման գործընթացը և ամենակարևորը`կրճատում է դրա ստացման ժամանակը մինչև մի քանի րոպե:

Դիտումներ: 809

Բաժիններ՝ Ապահովագրական շուկա, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում րոպեների ընթացքում հնարավոր է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության ԱՊՊԱ պայմանագիր կնքել

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
21.11.2019