Քարտից քարտ ակնթարթային փոխանցումներ ռուսական բանկերի քարտերից ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին
19.12.2017 13:40
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ խումբը մեկնարկել է ակնթարթային դրամական փոխանցումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին՝ ռուսական ցանկացած բանկի քարտից, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:
«Նոր ծառայության շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին դրամական փոխանցումներ կարող են կատարվել ցանկացած ռուսական բանկի կողմից թողարկված քարտից՝ շուրջօրյա և ակնթարթորեն: Ընդ որում` փոխանցում ուղարկողի և ստացողի քարտերը պետք է թողարկված լինեն Visa կամ MasterCard վճարային համակարգերում: Նոր ծառայությունը հասանելի է հետևյալ հղումով», - նշվում է տարածած հաղորդագրությունում:
Փոխանցման նվազագույն գումարը մեկ օրում կազմում է 100 ռուբլի, առավելագույնը՝ 100 000 ռուբլի: Փոխանցման դիմաց փոխանցողից գանձվում է միջնորդավճար՝ 1%, նվազագույնը` 75 ռուբլի (Mastercard քարտերի համար) և 150 ռուբլի (Visa քարտերի համար), իսկ փոխանցումը ստացողի համար ծառայությունն անվճար է:
Դիտումներ: 0
Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ |
Comments Off on Քարտից քարտ ակնթարթային փոխանցումներ ռուսական բանկերի քարտերից ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին
Բանալի բառեր: ՌՈՒՍԱԿԱՆ, ՎՏԲ Բանկ Հայաստան, ՎՏԲ-Հայաստան Բանկ, ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ, ՔԱՐՏ
Կարդալ ամբողջությամբ
Ռուսական ռուբլին Երևանի փոխանակման կետերում աննախադեպ անկում է գրանցել
19.01.2016 14:14
Ռուսական ռուբլին Երևանի փոխանակման կետերում աննախադեպ անկում է գրանցել
ՀՀ ռեզիդենտ բանկերի կողմից 1 ռուսական ռուբլու առքի միջին փոխարժեքը 6.1 ՀՀ դրամ է: Մեկ դոլարը գնվում է 6.15-6,17 ՀՀ դրամ առավելագույն փոխարժեքով:
Դիտումներ: 0
Բաժիններ՝ Արժույթային շուկա, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ |
Comments Off on Ռուսական ռուբլին Երևանի փոխանակման կետերում աննախադեպ անկում է գրանցել
Բանալի բառեր: ԱՐԺԵԶՐԿՈՒՄ, ՌՈՒԲԼԻ, ՌՈՒՍԱԿԱՆ
Կարդալ ամբողջությամբ
Ուլյուկաևը նշել է, թե որքան կարժենա դոլարը տարեվերջին
18.06.2015 14:17
ՌԴ էկոնոմիկայի զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի կարծիքով` հիմա ռուսական արժույթի փոխարժեքը «տատանվում է` պահանջարկին և առաջարկին համաձայն»։ Տարեվերջին, նրա կանխատեսմամբ, դոլարը կարժենա 50 ռուբլուց փոքր–ինչ ավել։
Դիտումներ: 0
Բաժիններ՝ Արժույթային շուկա, Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական |
Comments Off on Ուլյուկաևը նշել է, թե որքան կարժենա դոլարը տարեվերջին
Բանալի բառեր: դոլար, ԿԱՅՈՒՆԱՑՈՒՄ, ՌՈՒՍԱԿԱՆ
Կարդալ ամբողջությամբ