ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

«ԱԳԲԱ Լիզինգը» միացել է գյուղտեխնիկայի լիզինգի սուբսիդավորման ծրագրին

04.05.2017 18:24

«ԱԳԲԱ Լիզինգը» միացել է գյուղտեխնիկայի լիզինգի սուբսիդավորման ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը և «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանն այսօր հուշագիր են ստորագրել` «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը նշել է, որ իրենք հիմա բանակցություններ են վարում նաև այլ կազմակերպությունների հետ, որպեսզի ծրագրում ընդգրկված ֆինանսական կառույցների թիվն ավելանա:

«Շուկան բաց է, և որքան շատ լինեն մատակարարներն ու ֆինանսական կառույցները, այդքան ավելի մատչելի կլինի մեր գյուղացիական տնտեսությունների, ֆերմերների և կոոպերատիվների համար տեխնիկայի ձեռքբերումը», - ասել է նա:

Դիտումներ: 1854

Բաժիններ՝ Բանկեր | Comments Off on «ԱԳԲԱ Լիզինգը» միացել է գյուղտեխնիկայի լիզինգի սուբսիդավորման ծրագրին

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
ՀՀ կառավարությունը 21,5 մլն դրամ է հատկացրել 2013թ.–ի I եռամսյակում ուսանողական վարկերը սուբսիդավորելու համար

14.03.2013 14:43

ՀՀ կառավարությունը 21,5 մլն դրամ է հատկացրել 2013թ.–ի I եռամսյակում ուսանողական վարկերը սուբսիդավորելու համար

ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած կառավարության նիստի ժամանակ հաստատել է 2011–2015թթ.–ի կրթության զարգացման պետական ծրագրի շրջանակներում սուբսիդավորման ծրագիրը, որի շրջանակներում ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ուսանողական արտոնյալ վարկերի սուբսիդավորման համար կառավարության պահուստային հիմնադրամից 21,5 մլն դրամ կհատկացվի։

Դիտումներ: 938

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Գլխավոր նորություններ, ժամի լուր, ժամի լուր, Նորություններ, Նորություններ | Comments Off on ՀՀ կառավարությունը 21,5 մլն դրամ է հատկացրել 2013թ.–ի I եռամսյակում ուսանողական վարկերը սուբսիդավորելու համար

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
16.11.2018