ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկել է երկու վերանորոգված մասնաճյուղեր Երևանում և Արարատի մարզում

25.06.2013 18:52

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկել է երկու վերանորոգված մասնաճյուղեր Երևանում և Արարատի մարզում

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկի վերանորոգված և նորացված «Մյասնիկյան» և «Արարատ» մասնաճյուղերի պաշտոնական բացումը  տեղի ունեցավ երեքշաբթի Երևանում և Արարատի մարզի Վեդի քաղաքում։

Մասնաճյուղերում բացի վերանորոգման աշխատանքներից իրականացվել է նաև միջոցառումների մի ամբողջ փաթեթ, որոնք ուղղված էին հաճախորդների սպասարկման գործընթացների օպտիմալացմանը, աշխատավայրերի և սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանը և արդիականացմանը, ինչպես նաև սրահի ներքին հարդարման համապատասխանեցում ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին ու բրենդին:

Բոլոր վերանորոգված մասնաճյուղերում տեղադրված է հերթերի կառավարման համակարգ, ստեղծվել են հաճախորդների սպասարկման առանձին գոտիներ` ըստ ծառայության և պրոդուկտի, ստեղծվել են նաև հաճախորդների անհատական սպասարկման առանձին գոտիներ:

Դիտումներ: 694

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկել է երկու վերանորոգված մասնաճյուղեր Երևանում և Արարատի մարզում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
03.07.2022